Նորություններ
Ծնունդով Ախալքալաքցին Հայաստանում նշանակվել է փոխնախարար
1996 թվականից Գիլոյանն աշխատում է Հայաստանի hանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայում՝ որպես լրագրող և մեկնաբան։

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Գիլոյանը ծնվել է 1970թ–ին Ախալքալաքում։


1993 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա, կառավարում ֆակուլտետը։ Ծառայել է Խորհրդային բանակում:

Մինչև 1995 թվականը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում զբաղվել է գործարարությամբ։ 1995-2000 թվականները սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

1995 թվականին աշխատել է «Նորք» հեռուստատեսության «Լուրերի» բաժնում` որպես լրագրող։ 1996 թվականից աշխատում է Հայաստանի hանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայում՝ որպես լրագրող և մեկնաբան։
| Print |