Նորություններ
16 000 լարի՝ անհանդիսատես համերգի համար
Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ Օրբելիանիի դղյակի բակում փողոցային երաժիշտների համերգ տեղի կունենա: Առցանց ռեժիմով կայանալիք համերգի համար նախագահի աշխատակազմը վճարել է մոտ 16 000 լարի:

Նախագահի խորհրդական Իրինե Շենգելիայի հայտարարությամբ՝ երիտասարդական արվեստի հանրահռչակումն ու աջակցությունը իրենց ռազմավարության մի մասն է, առավելևս պանդեմիայի շրջանում, երբ նրանք աշխատելու հնարավորություն չունեն:

Շենգելիան նշել է, որ նման միջոցառումներով ընդգծվում է Օրբելիանիների դղյակի թափանցիկությունը, այսպիսով այն վերադարձնում է հին ավանդույթները: Նյութը տարածում է Ալիք Մեդիան:

Համերգը տեղի կունենա հունվարի 19-ին, ժամը 18:00-ին, կմասնակցեն փողոցային երաժիշտներ Դավիթ Էվգենիձեն և բենդը: Համերգը կցուցադրվի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով:
| Print |