Նորություններ
Ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել է Նինոծմինդայի գյուղը
Հունվարի 18 -ին ժամ 19։00 ֊ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Թորիա, Ուչմանա և Ղաուրմա գյուղերը։

Մենք հեռախոսազրուց ունեցանք Նինոծմինդայի «Energo Pro Georgia» ընկերության աշխատակցի հետ, ով տեղեկացրեց.
«Ուժեղ քամու հետևանքով վթար է տեղի ունեցել, ինչն էլ պատճառ է հանդիսացել հոսանքազրկման։ Հիմա տարվում են համապատասխան աշխատանքներ էլեկտրականությունը վերականգնելու ուղղությամբ»։

Աշխատակցի խոսքով՝ եթե աշխատանքները բարեհաջող ընթանա, ապա մինչև 23։00 ֊ն հնարավոր է որ հոսանքը վերականգնվի։ Nor.ge
| Print |