«Ինչպես գիտեք, մենք կենսաթոշակառուների մասում, ընդունել ենք օրենսդրական փոփոխություն, որը կապահովի կենսաթոշակների տարեկան բարձրացում և այդ աճը կապված է տնտեսական աճի ցուցանիշի հետ,- այս մասին Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան հայտարարել է, «Վրացական երազանք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Գախարիայի պարզաբանմամբ, այս փոփոխությունը միայն մեկ նպատակ ուներ, ընտրություններից ընտրություն կենսաթոշակի ավելացման հարցը չլիներ քաղաքական շահարկումների առարկա:
«Բանկը կենսաթոշակառուներին թոշակը կփոխանցի ոչ թե տարկետմամբ, այլ կենսաթոշակն ավելի շուտ տալու առումով: Դա անհրաժեշտ դարձավ առաջին հերթին վարակի կանխարգելման տեսանկյունից, քանի որ բարձր ռիսկի մարդիկ ՝ տարեցները, հավաքվում էին մի տեղում», – հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նոր տարում Վրաստանում մինչև 70 տարեկանները ստանալու են 240 լարի (220-ի փոխարեն) լարի թոշակ, իսկ 70-ն անց թոշակառուները` 275 լարի։ Ներկայումս Վրաստանում թոշակային տարիք է համարվում կանանց համար 60, տղամարդկանց համար` 65 տարեկանը։Ուսուցիչների մի մասի աշխատավարձն ավելացավ:
Բարձր լեռնային տարածաշրջանների զարգացման մասին Վրաստանի օրենքի համաձայն, կարգավիճակ ունեցող բնակավայրում ապրող կենսաթոշակառուն ստանում է կենսաթոշակի լրացուցիչ 20% -ը: