Նորություններ
Կպատվաստեն թե ոչ երեխաներին ու դեռահասներին
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի համոզմամբ, COVID-19-ի դեմ աշխարհում գոյություն ունեցող պատվաստանյութերից ոչ մեկը դեռևս թույլատրելի չէ երեխաներին ու դեռահասներին: Նյութը՝ Ալիք Մեդիա:

Գամկղրելիձեն կառավարության միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել խորհուրդ է տրվում միայն 18 տարեկանից բարձր անձանց:

«Այս պահի դրությամբ հետազոտություններ են ընթանում պատվաստանյութը 12 տարեկանից բարձր անձանց համար կիրառելու ուղղությամբ»,- ասել է Գամկղրելիձեն:

Նշենք, որ Վրաստանը մինչև փետրվարի վերջ կստանա Pfizer տեսակի պատվաստանյութ, որով կպատվաստվեն բնակչության ռիսկային խմբերը: Երկրում արդեն 9 կլինիկա պատրաստ է պատվաստումներ իրականացնելուն:
| Print |