Նորություններ
Վրաստանում սկսվեց հանգստյան օրերի կարանտինը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում կգործի նոր ռեժիմ՝ «կարանտին հանգստյան օրերին»։

Վրաստանի իշխանությունների կողմից ընդունված հանգստյան օրերին «կարանտին» ռեժիմը քաղաքացիների շարժունակությունը նվազեցնելու և կորոնավիրուսով վարակվելու ռիսկը կանխելու համար է։

Հանգստյան օրերին Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում գործում են մի շարք սահմանափակումներ, որոնք կհանվեն երկուշաբթի օրը:

Բոլոր խոշոր քաղաքներում շաբաթ և կիրակի կառավարության որոշման համաձայն.
  • խանութներն ու առևտրի կենտրոնները չեն աշխատի, բացառությամբ մթերային խանութների, կենցաղային քիմիական նյութերի խանութների, կենդանիների խանութների և դեղատների
  • արգելվում է ցանկացած հասարակական տրանսպորտի շարժը
  • Աջարիայում ռեստորանները փակ են:
Հանգստյան օրերին նույնպես արգելված է տեղաշարժը ժամը 21: 00-ից 05: 00-ն ընկած ժամանակահատվածում։ Ինչպես աշխատանքային օրերին այնպես էլ հանգստյան օրերին պարտադիր է դիմակ կրելու ռեժիմը:

Հանգստյան օրերին «կարանտին» ռեժիմը Վրաստանի իշխանությունները ընդունել են քաղաքացիների շարժունակությունը նվազեցնելու և կորոնավիրուսով վարակվելու ռիսկը կանխելու նպատակով:

Վրաստանում կգործի նոր ռեժիմ «կարանտին հանգստյան օրերին»
| Print |