Նորություններ
Բոլորը շտապում են Գերմանիա. Աշխատանքի գրանցման կայքը գործում է խափանումներով
Այսօրվանից գործի է դրվել Վրաստանի քաղաքացիների համար, Գերմանիայում ժամանակավոր աշխատանքի համար նախատեսված workabroad.moh.gov.ge գրանցման պորտալը:

Զբաղվածության խթանման պետական ​​գործակալության հաղորդմամբ, բարձր հետաքրքրությունից ելնելով, այցելուների մեծ քանակի պատճառով գրանցման գործընթացն ընթանում է խափանումներով:

«Այս թերությունը կշտկվի օրվա ընթացքում: Զբաղվածության խթանման պետական ​​գործակալությունը ներողություն է խնդրում այդ կապակցությամբ», – ասված է հայտարարության մեջ:

Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության տեղեկությամբ, աշխատել հնարավոր կլինի սեզոնային աշխատանքներում, գյուղատնտեսության ոլորտում: Գերատեսչության հաղորդմամբ, Գերմանիայի աշխատանքային շուկայում, Վրաստանի քաղաքացիներին օրինական աշխատանքի իրավունք կտրվի երեք ամիս ժամկետով: Սեզոնային աշխատանքները կսկսվեն ապրիլի 1-ից:

Nor.ge
| Print |