Նորություններ
Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին, Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը:

Գերատեսչության հաղորդմամբ, Իլհամ Ալիևը կարևորել է երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և ռազմավարական գործընկերության դինամիկ շարունակումը:

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Ադրբեջանը և Վրաստանը կապվում են խորը պատմական արմատներ ունեցող բարեկամական և բարիդրացիական հարաբերություններով: Կարծում եմ, որ արդյունավետ համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև կշարունակվեն դինամիկ կերպով և կընդլայնվեն հիմնվելով մեր սերտ կապ ունեցող ազգերի կամքի վրա:

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր պատասխանատու գործունեության մեջ ՝ ի շահ բարեկամ վրացի ժողովրդի»,
- ասված է Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում:

Հարկ է նշել, որ Վրաստանի վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստվում է վարչապետի պաշտոնում առաջինը այցելել Ադրբեջան: Նրա խոսքով՝ «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և կարծում է, որ նրանք կկարողանան լեզու գտնել սահմանի սահմանազատման-գծանշման հարցում:
| Print |