SSSS
Նորություններ
Խոպան՝ ավանդական, թե եվրոպական. Ջավախքցիների ընտրությունը
Փետրվարի 15-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան գրանցվել Առողջապահության նախարարության կողմից ստեղծված հատուկ կայքում և ստանալ հնարավորություն օրինավոր կերպով 3 ամսով աշխատել Գերմանիայում:

Մարտի 9-ի դրությամբ Գերմանիա մեկնելու համար գրանցվել է ավելի քան 95 հազար քաղաքացի: Վրաստանի Առողջապահության նախարարության աշխատանքային միգրացիայի վարչության ղեկավար Գիորգի Բունտուրիի խոսքով, չկա կոնկրետ որոշված քվոտա, թե քանի հոգի է մեկնելու Գերմանիա, սակայն տարածված տեղեկությունը, թե խոսքը ընդամենը 500 հոգու մասին է, Բունտուրիի խոսքով չի համապատասխանում իրականությանը և դա կախված կլինի գերմանական կողմի պահանջից, իսկ աշխատանքի մեկնողների քանակը ըստ նրա՝ անպայման կհասնի հազարների:

Գերմանիայում աշխատելու հնարավորություն ստանալու մասին Նինոծմինդայում պատահական անցորդների հետ խոսելուց պարզ դարձավ, որ բնակիչների մեծամասնությունը տեղյակ է Գերմանիայում աշխատելու հնարավորության մասին, սակայն մարդիկ դեռ թերհավատորեն են մոտենում հարցին՝ նշելով, որ չունեն նորմալ տեղեկություն, չգիտեն ու՞ր են գնալու, ի՞նչ են անելու, քանի որ երկրին ծանոթ չեն: Ռուսաստանի հետ համեմատելիս՝ նշում են, որ այնտեղ լեզվի առավելություն ունեն ու գիտեն կոնկրետ ինչ աշխատանք կատարելու են գնում և ում մոտ:

Նինոծմինդայի բնակիչներից Արարատը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ Գերմանիայում աշխատելու համար իր շրջապատից շատ մարդ է գրանցվել, սակայն ինքը դեռ չի ցանկանում գրանցվել:

«Ես միշտ մեկնում եմ Ռուսաստան արտագնա աշխատանքների, սակայն եթե Գերմանիայի պայմանները լավը լինեն և ավելի լավ պայմաններ ստեղծվեն ընտանիք պահելու համար, պատրաստ եմ գնալ այնտեղ», — ասում է նա:
Գորելովկայի բնակիչ Ռամին Գորգաձեի խոսքով, սեզոնային աշխատանքների եղել է Թուրքիայում, այժմ ընկերների հետ միասին գրանցվել են, սակայն հույս չունեն, որ հերթը իրենց կհասնի, քանի որ ըստ իրեն՝ շատ մարդ է գրանցվել: Ինչ վերաբերում է լեզվի խնդրին, Ռամինը նույնպես չի տիրապետում անգլերենին կամ գերմաներենին, սակայն կարծում է, որ կարելի է փորձել, եթե չստացվի՝ ետ կվերադառնա:

Գանձա գյուղի բնակիչներից մեկի խոսքով, նախորդ տարի առանց այդ էլ հնարավորություն չունեցան մեկնել աշխատելու և հիմա նոր երկրներ փնտրելու ժամանակը չէ.

«Ես 2006 թվականից Ռուսաստան եմ մեկնում արտագնա աշխատանքների, ունեմ ծանոթներ, տիրապետում եմ լեզվին և հարմարվել եմ այնտեղի աշխատանքին և աշխատավայրը փոխելու ցանկություն չունեմ: Ինչքան ես եմ տեղյակ՝ շատերն են գրանցվել, բայց ոչ մեկ չգիտի ինչ է լինելու», — ասում է նա:

Նինոծմինդայից մեկ այլ երիտասարդ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ գրանցվել է Գերմանիայում աշխատելու համար և սպասում է նախարարության արձագանքին: Նրա խոսքով՝ քանի որ Վրաստանը ձգտում է դեպի Եվրամիություն՝ լավ կլինի մտածել արդեն Եվրոպայի ուղղությամբ և այնտեղ գտնել աշխատանք, հատկապես որ այնտեղ աշխատավարձն ավելի բարձր է:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սեզոնային աշխատանքներում վրացի աշխատուժի ներգրավման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հունվարի 17-ին: Խոսքը միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների մասին է, որոնք սկսվում են ապրիլի 1-ից, և ցանկացողները պետք է բավարարեն որոշակի պահանջներ: Մասնավորապես՝
  • Վրաստանի քաղաքացին պետք է լինի 18-60 տարեկան,
  • Ֆիզիկապես առողջ,
  • Պետք է ունենա փորձ, տիրապետի օտար լեզվի, չունենա դատվածություն,
  • Մինչ մեկնելը պարտադիր է ունենալ PCR թեստի բացասական պատասխան
  • Հնարավոր է գերմանացի գործատուն սահմանի նաև լրացուցիչ չափորոշիչներ:
Կայքում գրանցվելուց հետո Վրաստանի Առողջապահության նախարարության զբաղվածության խթանման պետական ​​գործակալության աշխատակիցները ըստ չափորոշիչների կընտրեն թեկնածուներին և նրանց հետ կանցկացնեն նախնական հարցազրույց: Քաղաքացուն կուղարկվի հաղորդագրություն, ինչից հետո ​​գործակալության աշխատակիցները կկապվեն նրա հետ և կներկայացնեն մանրամասն տեղեկություն աշխատանքի և պայմանների մասին: Քաղաքացու կողմից հետաքրքրության դեպքում թեկնածուն հրավիրվում է հարցազրույցի և նրա թեկնածությունն ուղարկվում է գերմանացի գործատուին, որն էլ կընդունի վերջնական որոշում:

Ինչ վերաբերում է ծախսերին

Գերմանիայում նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար կկազմի 9,5 եվրո, որից կհանվեն սննդի ու կացարանի ծախսերը, ինչպես նաև ամսական աշխատավարձի 5 տոկոսը կհարկվի, որպես եկամտահարկ: Վրաստանի քաղաքացին պարտավոր է երկու ուղղությամբ էլ գնել ինքնաթիռի տոմսերը սեփական ծախսերով:

Վրաստանի Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, բացի Գերմանիայից, Վրաստանի քաղաքացիների օրինավոր կերպով աշխատելու հետ կապված ևս 3 երկրի հետ է ձեռք բերվել համաձայնություն՝ դրանք են Իսրայելը, Ֆրանսիան և Բուլղարիան: Ընթացիկ տարվանից, հնարավոր է, սկսվի Իսրայելում և Ֆրանսիայում աշխատելու ցանկություն ունեցողների գրանցումը:

Նյութի աղբյուր հանդիսանում է Ալիք Մեդիան:
Facebook Twitter
Հայտնի..
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatramadabethttps://12betno1.help/먹튀위크开云体育Savabet girişAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftcasibom güncel girişfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기tipobetbetigma girişholiganbettürk ifşa킹콩티비sahabet스마일퀄리티jojobetholiganbethuqqabetสล็อตเว็บตรงmatbetสล็อตBetigmajojobetjojobethttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereamarsbahisgoogle hit botuHoliganbetMatbetgiftcardmall/mygiftbetlike girişkingbet188 slotultrabetthailand digital arrival cardвсе казиноjojobet1xbet girişcratosroyalbetcasibomGalabetwbahissekabet girişmatbetextrabetjojobet girişjojobet girişiptv satın aljojobetmarsbahispaşacasinobetnanowbahismarsbahisjojobetmeritkingvdcasinosahabetbetpasromabetcasibomHoliganbetmagic mushroomsholiganbettaraftarium24grandpashabet girişjojobetMMA Streamskiralık hackerholiganbetmatbetcasibom girişcasibomcasibommp3juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvcasibomcasibom girişjojobetlunabetultrabetultrabet güncel girişholiganbetjojobetholiganbetjojobet girişholiganbetdeneme bonusu veren yeni sitelermatbetcasibomdeneme bonusu veren sitelermarsbahisivermectinmatbetcasibomлучшие казинолучшие казиноcasibomdeneme bonusu veren sitelercasibom giriş1xbetonwiniptv testcasinolevantjojobet girişholiganbetcasibom girişret casinodeneme bonusu veren siteler 2026Streameastslot gacorTotalsportekartemisbetcasibomjojobetdeneme bonusu veren yeni sitelerSahabet giriştelegram ifşaikimisliikimislibetkarebetplaymodabetbetplayikimislicasibompusulabetholiganbetStreameastлучшие онлайн казинобездепозитный бонус казиноводка казиноjojobetcasibom