Նորություններ
Կորոնավիրուսի դեպքերի աճն ու գործող սահմանափակումները
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 374 նոր դեպք:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,66%, վերջին 14 օրը –2,46%, վերջին 7 օրը –2,58%:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3894 անձ:

Ինչ վերաբերվում է երկրում առկա արգելքներին, ապա այս փուլում ուժի մեջ է մնում երեկոյան ժամը 21:00-ից մինչև 05:00- ընկած ժամանակահատվածում տեղաշարժի արգելքը, շնչադիմակի պարտադիր կրումը թե փակ, թե բաց տարածքներում և արգելվում է տարածքի փոխանցումը հարսանիքների, հոգեհացերի և զանգվածային ժամանցի միջոցառումների համար:

Նշենք, որ Վրաստանում մայիսի 4-11-ը հայտարարվում են հանգստյան օրեր: Բացի այդ, միջգերատեսչական համակարգող խորհուրդը գործատուներին խորհուրդ է տալիս աշխատողներին տեղափոխել հեռակա ռեժիմի:
| Print |