Նորություններ
Արտագնա աշխատանք Վրաստանի քաղաքացիների համար. գրանցումը սկսվել է
Վրաստանի քաղաքացիներին առաջարկվում է օրինական աշխատանք Իսրայելում: Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն գրանցվել հատուկ՝ https://workabroad.moh.gov.ge/ հարթակում: Գրանցումն արդեն սկսվել է:

Երկարաժամկետ խնամքի հաստատություններում հնարավոր է աշխատել որպես օժանդակ աշխատող

Ամսեկան աշխատավարձը կկազմի 5300 շեկել (ապրիլի 12-ի դրությամբ մոտավորապես 1610 դոլար): Քաղաքացին պետք է աշխատի շաբաթական 6 աշխատանքային օր (լրիվ դրույքով)՝ 42-ժամյա աշխատանքային գրաֆիկով:

Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան մեկ տարի օրինական ապրել ու աշխատել Իսրայելում: 

Դիմողը պետք է լինի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, ունենա պետության կողմից ճանաչված տնային բժշկական օգնության/խնամքի վերապատրաստման դիպլոմ/վկայական կամ բուժքրոջ/բուժքրոջ օգնականի դիպլոմ, ինչպես նաև տիրապետի անգլերեն կամ ռուսերեն լեզուների խոսակցական մակարդակի:
| Print |