Նորություններ
Հղի կինը մահացել է կորոնավիրուսից (Տեսանյութ)
Թբիլիսիի Բոկերիայի անվան բժշկական կենտրոնում 34-ամյա հղի կին է մահացել: Տեսանյութն այստեղ.

Հղիության 7-րդ ամսում գտնվող կինը մոտ 2 շաբաթ առաջ էր հոսպիտալացվել` բարձր ջերմությամբ: Ավելի ուշ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կնոջ վիճակը գնահատվել է ծանր, արհեստական ծննդաբերություն է արվել, նորածինը մի քանի օր անց մահացել է, ծննդկանին ևս փրկել չի հաջողվել:

Կլինիկայից մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի արվել: Վրաստանում կորոնավիրուսը 4245 մարդու մահվան պատճառ է դարձել, մինչ այս պահը հղիի` կորոնավիրուսի հետևանքով մահվան մասին չի նշվել: Տեղեկությունն այս մասին տարածում է Ալիք Մեդիան:
| Print |