Նորություններ
Ախալցիխեում ավտոտնակ է այրվել
Ախալցիխեում, Իաձե փողոցում հրդեհ է բռնկվել: Կրակը նկատել են ավտոտնակում: Նախնական տվյալներով, հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքի լարերից: Այդ պատճառով քաղաքի մի մասին չի մատակարարվել էլեկտրաէներգիա:

Տեղում աշխատում էին երկու հրշեջ փրկարարական խումբ: 

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ ՝ ոչ ոք չի տուժել, կրակը շուտով մարվել է:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին:
| Print |