Որոշ բաժանորդների համար բարձրացել է գազի սակագինը
«Tbilisi Energy»-ի բաժանորդները մեկ խորանարդ մետր բնական գազի համար կվճարեն 7,834 թեթրիով ավել:
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն, «Tbilisi Energy»-ի բաժանորդները ստիպված կլինեն վճարել 53,972` ներառյալ ԱԱՀ-ն՝ նախկին 46,138 թեթրիի փոխարեն:
Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից և կգործի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Tbilisi Energy»-ն հայտարարություն էր տարածել՝ կապված գազի սպառողական սակագների բարձրացման հետ: Ընկերության հայտարարության համաձայն, ընկերությունը գազը գնում է 34 թեթրիով և վաճառում 26 թեթրիով: