Նորություններ
Նինոծմինդայի մանկատան սաները արտասվելով ասում են, որ չեն ցանկանում գնալ մանկատնից

 

Հերթական սկանդալը մանկատան շուրջ, առանց այն էլ ծանր և լարված իրավիճակին, այսօր ծանր տեսանյութեր են տարածվում Նինոծմինդայի մանկատնից, որտեղ Սխալտայի արքեպիսկոպոս սրբազան Սպիրիդոնը երեխաներին սենյակ է կանչում և տեսախցիկների առջև ասում նրանց, որ ասեն՝ արդյո՞ք ցանկանում են լքել պանսիոնատը:

Երեխաներից մեկը հեկեկալով է պատասխանում արքեպիսկոպոսին։ Տեսանյութում բացահայտվել են երեխաների անձնական տվյալները:

Տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել համացանցում։ Սոցիալական ցանցերի օգտատերերը քարկոծում են Սպիրիդոն Արքեպիսկոպոսին երեխայի հետ նման վերաբերմունքի համար։

Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան դիմել է ՆԳՆ֊ին որպեսզի անչափահաս երեխաներին չենթարկեն նման հոգեբանական ճնշման։

Տեսանյութը՝ այստեղ

 

| Print |