Նորություններ
Որտեղ լրացնել առցանց դիմում Վրաստան մուտքի համար
Այսօր Վրաստանը բացում է իր ցամաքային սահմանները, որոնք փակվել էին մեկ տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 15-ին, կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Եվ այսպես, հունիսի 1-ից օտարերկրյա այցելուները, ներառյալ զբոսաշրջիկները, որոնք նախկինում ժամանում էին միայն օդային ճանապարհով, այժմ կկարողանան մուտք գործել երկիր նաև ցամաքային ճանապարհով:

Պատվաստված այցելուն սահմանին պետք է ներկայացնի ամբողջական պատվաստումը հաստատող փաստաթուղթ, այսպես կոչված, Covid անձնագիր:

Փաստաթղթին զուգահեռ՝ այցելուն պետք է ունենա վերջին 72 ժամվա ընթացքում PCR-ի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ:

Երբ այցելուն սահմանին ներկայացնի այս երկու փաստաթղթերը, նա այլևս կարիք չի ունենա կատարելու որևէ այլ պայման ՝ ո՛չ կարանտին, ո՛չ էլ ինքնամեկուսացում:

Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել.

Անուն
Ազգանուն
Անձնագրի համար
Հեռախոսահամար
Էլ. հասցե
Քաղաքացիություն
Բնակության երկիր
Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց):

Գրանցվելուց հետո անձը կստանա ծածկագիր, որը պետք է ներկայացվի սահմանին:

Այս ծածկագրից բացի, չպատվաստված այցելուն պետք է ունենա բացասական PCR արդյունք վերջին 72 ժամվա ընթացքում: Այս պատասխանով նրան թույլատրվում է մուտք գործել երկիր, չնայած որ այս այցելուից պահանջվում է երկրում վերաթեստավորվել առաջիկա 72 ժամվա ընթացքում: Նա այս թեստը հանձնում է իր հաշվին և պետք է ինքը պարզի, թե որտեղ է այն հանձնելու:

Երկիր մուտք գործելուց հետո, մինչև կրկնակի թեստավորում անցնելու ժամանակահատվածում, այցելուն ազատորեն կարող է շարժվել երկրով մեկ, նրանից չի պահանջվում պահպանել ո՛չ կարանտին, ո՛չ էլ ինքնամեկուսացում: Րադիո Նոր:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.