Ինչից էր առաջացել էլեկտրաէներգիայի խափանումը
Վրաստանի պետական էլեկտրահամակարգում պարզաբանում են մայրաքաղաքի և շրջանների մի մասի էլեկտրաէներգիայի անջատման պատճառները:
Ըստ էլեկտրահամակարգի հայտարարության, էլեկտրաէներգիայի խափանումն առաջացել էր «Իմերեթի» և «Էնգուրի» էլեկտրահաղորդման գծերի վթարային անջատման պատճառով:
«Այսօր, հունիսի 14-ին, ժամը 14:00-ին վթարային կերպով անջատվել է «Իմերեթի» 500 կՎ էլեկտրահաղորդման գիծը և «ԷնգուրՀԷԿ» հիդրոէլեկտրակայանը, որի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել էր Վրաստանի բնակչության մեծ մասի համար: Ընթանում են վթարի լուծարման աշխատանքներ:
Վրաստանի պետական էլեկտրահամակարգը հայցում է բաժանորդների ներողամտությունը խափանման համար», – ասված է հայտարարության մեջ:
Այսօր մայրաքաղաքի մեծ մասում և մարզերում՝ Սամցխե-Ջավախքում դադարեցվել էր էլեկտրաէներգիան: