Նորություններ
Նինոծմինդայում տեղի է ունեցել երկրաշարժ
Այսօր Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Նինոծմինդա քաղաքից 25 կմ դեպի արևելք՝ Սամեբա գյուղի մոտակայքում:

Ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ: Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 08:56-ին:

Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երեկ նույնպես՝ հունիսի 14-ին Սամեբա գյուղի մոտակայքում 2,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:

Իսկ հունիսի 6-ին, նույն գյուղի տարածքում 2 ժամվա ընթացքում 3 երկրաշարժ էր տեղի ունեցել տարբեր ուժգնությամբ:
| Print |