Նորություններ
Կորոնավիրուսն ու սահմանափակումները Վրաստանում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք:  Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 923 թեստ, այստեղից 20 636-ը՝ հակագենի արագ թեստով և 17 287-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,04%
Վերջին 14 օրը –2,42%,
Վերջին 7 օրը –2,49%:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 211 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 242 451 մարդ, օրական՝ 3 957:

Միջգերատեսչական խորհուրդը հունիսի 22-ին որոշում կայացրեց երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված արգելքների մի մասը վերացնել, մյուս մասը՝ մեղմացնել:

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր կլինի: Չնայած տեղաշարժի արգելքի վերացմանը, երկրում կեսգիշերից հետո կարգելվի ռեստորանների,
բարերի, սրճարանների գիշերային ակումբների աշխատանքը:

| Print |