Նորություններ
Նոր առավելություն թոշակառուների համար
Վրաստանի կառավարությունը կստեղծի հանձնաժողով, որը կզբաղվի թոշակառուների համար բանկային ծառայությունների սակագնի իջեցման հարցով: Փոխանցում է Ալիք Մեդիան:

«Liberty Bank» մասնավոր բանկը զբաղվում է Վրաստանի քաղաքացիներին կենսաթոշակներ տրամադրելու գործով: Կենսաթոշակառուն կարող է բանկից վարկ ստանալ իր կենսաթոշակի` 12 ամսվա գումարի չափով: Վարկը մարվում է կենսաթոշակից` առաջիկա մի քանի տարիների ընթացքում, իսկ բանկը տրված գումարի 36% -ի չափով պահում է անում: Վարչապետը հիշեցրել է, որ 2012-ին, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը», թոշակառուների համար բանկերի վարկերի տոկոսը կազմում էր 100-120%, այժմ կրճատվել է մինչև մոտ 35%: Ըստ Ղարիբաշվիլիի` սա ևս բավարար չէ, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ավելի նվազեցնի թոշակառուների համար բանկային ծառայությունների սակագինը:

Այս հարցով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրությունը տրվել է հուլիսի 28 -ին: Հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին: Խորհրդարանի անդամները, ֆինանսների եւ առողջապահության նախարարները նույնպես ներգրավվելու են հանձնաժողովի աշխատանքներին:

Վերջին տասը տարիների ընթացքում «Liberty Bank»-ը կենսաթոշակների և սոցիալական նպաստների բաշխման գործում Վրաստանի կառավարության բացառիկ գործընկերն է: Բանկի հետ պայմանագիրը կնքվել է 2014 թ-ին, ժամկետը լրանում էր 2019 թվականին, պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2022 թվականը:

Վրաստանում մոտ 800 հազար թոշակառու է ապրում: Տարիքային թոշակը տրվում է 60-ից բարձր կանանց և 65-ից բարձր տղամարդկանց: Մինչև 70 տարեկան թոշակառուները ստանում են 240 լարի թոշակ (74,5 դոլար), 70 -ից բարձրերը ՝ 275 լարի (85,4 դոլար): Վրաստանի բյուջեից կենսաթոշակների համար հատկացվել է 2,6 մլրդ լարի (807 մլն դոլար):
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.