Նորություններ
Հրդեհների 9-րդ օրը Թուրքիայում
Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։

Մասնավորապես նշվում է, որ հրդեհը դեռ շարունակվում է Անթալիայի Մանավգաթ ու Գյունդողմուշ շրջաններում, Մուղլայի Մարմարիս, Միլաս, Քավաքլըդերե, Յըլանլը և Սեյդիքեմեր շրջաններում, Սպարտայի Էղիրդիր շրջանում, Դենիզլիի Թավաս և Գյունեյ շրջաններում, Այդընի Քարաջասու շրջանում։

Ներկա պահին այդ նահանգներում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 16 ջրցան ինքնաթիռ, 9 անօդաչու, 51 ուղղաթիռ, 1 անօդաչու ուղղաթիռ, 850 ջրցան մեքենա և 5․250 հոգանոց անձնակազմ։

Անտառային հրդեհը չորեքշաբթի հասել է Թուրքիայի արևմուտքում գտնվող ջերմաէլեկտրակայանին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղական իշխանությունները:

«Կրակը տարածվել է ՋԷԿ-ի վրա։ Այս պահին ընթանում են տարհանման աշխատանքներ: Բոլոր մարդկանց տարհանում են կայանից, ինչի կապակցությամբ հնչում են ազդանշաններ», – ասված է Մուղլա նահանգի Միլաս քաղաքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ գտնվում է ՋԷԿ-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ Միլասում գտնվող ՋԷԿ-ին վտանգ է սպառնում։ Սակայն նա նշել է, որ ՋԷԿ-ի մերձակայքում հրդեհը հանգցնելն ավելի հեշտ կլինի, եթե այնտեղ դադարեն ուժեղ քամիները, որոնք զգալիորեն բարդացնում են հրշեջների աշխատանքը:

Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախներ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։

Տարերային աղետի զոհերի թիվը հասել է 8-ի, տուժել է ավելի քան 850 մարդ:
| Print |