Նորություններ
Դիմակ կրելը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում կարող է կրկին պարտադիր դառնալ:
Հաջորդ երեքշաբթի կանցկացվի համակարգող խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի սահմանափակումների հարցը,- այս մասին հայտարարում է Վրաստանի Առողջապահության նախարարը: Էկատերինե Տիկարաձեն լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ դիմակ կրելը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում կարող է կրկին պարտադիր դառնալ:

Առողջապահության նախարարի խոսքով, համակարգող խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի սահմանափակումների հարցը, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի:

Հունիսի 22-ից վերացվել է բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրությունը:

Դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում, հասարակական տրանսպորտում և տրանսպորտի կանգառներում
| Print |