Նորություններ
Գետում գտել են կորած 10–ամյա երեխայի դին
Երկօրյա որոնումներից հետո Ռիոնի գետում հայտնաբերվել է անհետացած երեխայի դին, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել Աբաշայի քաղաքապետարանի Գուլեյկարի գյուղում: Հաղորդվում է, որ դեռահասը օգոստոսի 21 -ին, կեսօրին, իր հասակակիցների հետ լողալու համար մտել է գետը:

Ինչպես պատմում են ականատեսները, նրանց քշել է հոսանքը: Ձկնորսները կարողացել են փրկել երեք դեռահասի, իսկ չորրորդը անհետ կորել էր:

Ջրասուզակ-փրկարարների հետախուզման աշխատանքներում ներգրավվել է հատուկ տեխնիկա: Ստեղծվել էր նաև հատուկ շտաբ:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, միջադեպը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115 -րդ հոդվածով:

| Print |