Նորություններ
Կորոնավիրուսի դեպքերի սրընթաց աճ Ախալցիխեում
Սամցխե-Ջավախքում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք, որոնցից ամենաշատը գրանցվել է Ախալցիխեում: 

Կովիդ 19-ի դեպքերն ըստ քաղաքապետարանների՝
  • Ախալցիխե- 213;
  • Բորժոմի- 147;
  • Ախալքալաք- 60;
  • Ադիգենի-53;
  • Ասպինձա- 19;
  • Նինոծմինդա- 19.
Ինչ վերաբերում է ապաքինվածների թվին, ապա վերջին 24 ժամում կորոնավիրուսից բուժվել է 364 մարդ։

Այսօրվա տվյալներով՝ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26 320 նոր հաստատված դեպք։

| Print |