Նորություններ
Օգոստոսի 12-ին Ախալցիխեում կանցկացվի համերգ
Օգոստոսի 12-ին «Երիտասարդության միջազգային օրվա» կապակցությամբ Ախալցիխեում կանցկացվի համերգ, «Մաստերի» և Նաթիա Դումբաձեի մասնակցությամբ։

Միջոցառումը կազմակերպել է Ախալցիխեի քաղաքապետարանը, իսկ երգիչների մոտավոր աշխատավարձը կազմում է 8 125 լարի։ Հոնորարները վճարվում են գնման պարզեցված եղանակով։

Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 2000 թվականից նշում է որպես Երիտասարդության միջազգային օր: Նպատակն է աշխարհի զարգացման և կառուցման գործում մեկ անգամ ևս կարևորել երիտասարդների դերը, բարձրաձայնել նրանց խնդիրների մասին:
| Print |