Լուրեր
Սեպտեմբերի 21-ից Վրաստանում անձրև է սպասվում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկության համաձայն, Սեպտեմբերի 21-22-ը Վրաստանում սպասվում է անձրևա-կայծակային եղանակ: Կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում, արևմտյան ուղղությամբ կփչի ուժեղ քամի, հնարավոր է կարկուտ, 3-4 աստիճանային փոթորիկներ ծովում:

Սեպտեմբերի 22-ի գիշերվա ժամերին որոշ բարձր լեռնային տարածաշրջաններում հնարավոր է ձնաբուք:

Ակնկալվող հորդառատ անձրևները Վրաստանի փոքր գետերում կարող են ջրհեղեղներ առաջացնել, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանք:


| Print |