Լուրեր
Ախալքալաքում մեքենան հետիոտնին վրաերթի է ենթարկել

 

Նոյեմբերի 12-ին, երեկոյան, Ախալքալաքի Ազատության փողոցում, հետիոտնային անցման ժամանակ մեքենան հետիոտնին վրաերթի է ենթարկել: Վերջինս գտնվում է հիվանդանոցում: Ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց քննարկվում է տուժվածին Թբիլիսի կամ Երևան տեղափոխելու հարցը: 

Դեպքը տեղի է ունեցել Ազատության փողոցում ՝ Ռուսթավելիի խաչմերուկում, ժամը 18: 00-ի սահմաններում: Ականատեսների խոսքով, հետիոտնը անցումն անցելուց, նկատելով մեքենան, կանգ է առել, մեքենան նույնպես դանդաղեցրել է երթը, այնուհետև միաժամանակ շարժվել են, որի արդյունքում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Jnews.ge-ի տեղեկության համաձայն, հետիոտնի ոտքը կոտրված է, կա նաև գլխի վնաս:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:

Պատիժը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 3 տարի ժամկետով:

| Print |