Լուրեր
Թուրքիայում 6.9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվարի 24-ին, ժամը 21:55-ին, Թուրքիայի քաղաք Մալատիայում գրանցվել է երկրաշարժ: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.9 մագնիտուդ: Այս մասին տեղեկությունը տարածում է Թուրքիական լրատվամիջոցը: 

Երկրաշարժի էպիկենտրոնը քաղաք Մալատիան է, որտեղ ապրում է 762 000 մարդ: Դեռևս անհայտ է, կան արդյոք զոհեր կամ փլուզումներ: 

Նախնական տվյալների համաձայն, երկրաշարժը զգացվել է արևելյան Թուրքիայի մի քանի հարևան ծայրամասերում: Ցնցումներ զգացել են նաև Սամցխե-Ջավախքում: 

| Print |