Լուրեր
Երբ կբացվեն գեղեցկության սրահները

 

Մայիսի 18-ից Վրաստանում կբացվեն գեղեցկության սրահները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով սահմանափակումների վերացման մասին կառավարության որոշումը:

«Համաճարակաբանների խորհրդատվությամբ և ներկայիս իրավիճակով պայմանավորված` մենք կարող ենք արագացնել սահմանափակումների վերացումը:

Որոշել ենք մայիսի 18-ից բացել գեղեցկության սրահները, ինչը, կարծում եմ, կարևոր է մեր քաղաքացիների համար»,
— ասել է Գախարիան:

 

| Print |