Լուրեր
Կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 700-ի - Իրավիճակը Վրաստանում

 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 702 դեպք:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, նրանց թիվն ավելացել է 24-ով և կազմում է 456:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4787 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 337-ը:

 

| Print |