SSSS
Լուրեր
Ինչպե՞ս հաջողվեց Վրաստանին խուսափել վարակի և մահվան մեծաթիվ դեպքերից
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը դադարել է գործել: Չեղարկվել է նաև պարետային ժամը: Դա, սակայն, չի նշանակում, որ ամբողջ երկրի տարածքում սահմանափակումներն անմիջապես կվերացվեն: Վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին տեղեկացրել է, որ յուրաքանչյուր սահմանափակման հարցով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդում քննարկումներ են լինում կառավարության ներկայացուցիչների, համաճարակաբանների, այլ մասնագետների մասնակցությամբ:

Վարչապետ Գիորգի Գախարիան համակարգող խորհրդի անդամներին շնորհակալություն է հայտնել այս ամիսների լարված աշխատանքի համար, բայց և զգուշացրել. զգոնությունը չպետք է թուլացնել:

«Սա անչափ կարևոր պայքար էր, սակայն ցանկանում եմ նշել, որ այն դեռ չի ավարտվել: Մեր հիմնական խնդիրն է՝ աստիճանաբար գործարկել տնտեսությունը: Ունենք ևս մեկ խնդիր՝ վերակենդանացնել քաղաքական գործընթացը, սակայն չպետք է մոռանանք, որ ամբողջ աշխարհ այսօր պատրաստվում է համավարակի երկրորդ ալիքին, որը շատ մեծ մարտահրավեր է»,- ասել է Գախարիան:

Իսկ ինչ աշխատանքներ են արվել այս ամիսների ընթացքում Վրաստանում, որտեղ Կովկասի տարածաշրջանում կորովիրուսային ամենաբարվոք իրավիճակն է արձանագրվել: Փորձագետները նշում են, որ այս երկրի կառավարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներն ակտիվ արձագանքման հրաշալի օրինակ են: Փետրվարի վերջին, առաջին քաղաքացու մոտ վարակի բացահայտումից անմիջապես հետո, Վրաստանում սկսեցին չեղարկել ավիահաղորդակցությունը, փակել սահմանները: Մարտի սկզբին փակվեցին դպրոցները, մշակութային հաստատությունները, հանգստավայրերը, մարտի կեսերին էլ՝ հյուրանոցները, ռեստորանները, անորոշ ժամկետով արգելված են բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները:

Արգելվեց նաև հանրային տրանսպորտի գործունեությունը, որոշ խոշոր քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսին, ժամանակավորապես «փակվեցին»: Եվ սա այն դեպքում, երբ վարակակիրների թիվը երկրում դեռևս չէր հասնում 100-ի: Ավելի ուշ երկրում արտակարգ դրության ռեժիմ և պարետային ժամ սահմանվեց: Բնակավայրերում ամենուր պարեկային ոստիկաններ էին: Սահմանափակումներին Վրաստանի քաղաքացիները հարկադրված էին հետևել. նվազագույն խախտման դեպքում անգամ մեծ տուգանք էր նախատեսվում՝ 3.000 լարի, որը համարժեք է 860 եվրոյին:

Կարանտինային միջոցների սահմանումից հետո, առաջին իսկ օրերին, Թբիլիսիում մի քանի տասնյակ իրավախախտներ տուգանվեցին: Այնուամենայնիվ, ինչպե՞ս Վրաստանին հաջողվեց կանխել հնարավոր մեծաթիվ վարակի դեպքերը. Factor.am-ի հետ զրույցում Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ասաց՝ ամենամեծ գործն արեց հենց բնակչությունը: «Լայնածավալ իրազեկման աշխատանքներ տարվեցին, որը սկսեցինք դեռևս հունվարին: Հենց այդ ժամանակ էլ, երբ դեռ երկրում կորոնավիրուսով վարակի ոչ մի դեպք չկար, ցամաքային սահմաններին և օդանավակայաններում խիստ վերահսկողություն սահմանվեց: Բայց ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել մեր բնակչությանը, որովհետև առանց նրա օգնության ոչ մի արգելող միջոց օգուտ չէր տա: Մեր քաղաքացիներն ամենայն լրջությամբ մոտեցան ստեղծված իրավիճակին և ենթարկվեցին բոլոր սահմանափակումներին»,- նշեց նա:

Հարցին՝ հետադարձ հայացք նետելով՝ ինչպե՞ս է գնահատում Վրաստանի առողջապահական համակարգը, արդյո՞ք այն պատրաստ էր այս իրավիճակին, Պաատա Իմնաձեն պատասխանեց.

«Մենք կորոնավիրուսին թույլ չտվեցինք անգամ, որ այն փորձության ենթարկի մեր առողջապահական համակարգը: Շատ արագ մենք շուրջ 800 մահճակալ նախապատրաստեցինք տարբեր հիվանդանոցներում, առաջին հերթին՝ ինֆեկցիոն: Սակայն նույնիսկ հիվանդության տարածման պիկի ժամանակ բուժհաստատությունները բեռնված չէին»:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի հերքում. Վրաստանում սահմանափակող միջոցներն ավելի խիստ էին և ուժեղ, բայց, նրա խոսքով, սա չի նշանակում, որ հարևան երկրի առողջապահական համակարգն ավելի լավն է: Վրաստանում արձագանքել են Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ նշելով, որ վրացական կողմը չի թաքցնում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով ղեկավար Մարինա Էզուգբայան ասել է, որ իրենց բոլոր տվյալները ճիշտ են, փաստերը թաքցնելը, ինչպես նաև դրա մասին խոսելն իմաստ չունի: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն էլ Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։

Հավելենք, որ 3.7 մլն բնակչություն ունեցող Վրաստանում, մայիսի 23-ի դրությամբ, վարակի 728 հաստատված դեպք կա, 12 մահ է արձանագրվել: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում վարակվածների թիվը 6.302 է, 77 մահ է արձանագրվել, իսկ Ադրբեջանում, վերջին տվյալներով, վարակվել է 3.855 մարդ, մահվան ցուցանիշը 46 է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/252593.html

© factor.am
Facebook Twitter
Հայտնի..
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatantep escortramadabethttps://12betno1.help/메이저놀이터pornAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygift activatecasibom güncel girişfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기onwinjojobetjojobetdizipaltürk ifşa킹콩티비tipobet스마일퀄리티jojobetmatadorbetmatadorbetjojobethuqqabetสล็อตเว็บตรงjojobetрейтинг казинорейтинг онлайн казиноholiganbet 1182jojobetmegapari girişStreameastbahis siteleri 2025jojobetgiftcardmall/mygiftwww.giftcardmall.com/mygiftjojobetperabet girişcasibomcasibom girişjojobetholiganbet 1182www.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftCasibomwww.mcgift.giftcardmall.com balancewww.mcgift.giftcardmall.com balancetm menards loginnerobetsekabetcratosroyalbetcasibomcasibomcasibom girişcratosroyalbetcasibombetpassahabetumzugsfirma wienpusulabethttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereacasibom9018 comCasibomdizipalmarsbahisjojobetjojobetmarsbahismatbetjojobetMarsbahisalanya escortMeritkingcasibomgalabetgiftcardmall/mygiftbetlikekingbet188 slotultrabetdeneme bonusu veren siteler 2026все казиноcasibom1xbet girişcratosroyalbetmatbetPadişahbetcratosroyalbetsekabet girişmarsbahisextrabetjojobet girişjojobet girişEpoxy Garage Floorjojobet girişgrandpashabetmilanobetvdcasinoslotdayjojobet girişjojobet girişmeritkingmatbetultrabetbetpasbetpassekabetMeritkingmagic mushroomscasino levanttaraftarium24jojobetgrandpashabet girişjojobetStreameastkiralık hackerperabetperabetcasibomcasibomcasibom