SSSS
Լուրեր
Սահմանի երկու կողմերում. Կորոնավիրուսը և դրա հետևանքները
Կորոնավիրուսն ընտանիքներ է բաժանում երկու կամ նույնիսկ երեք մասի` կարանտինի, կարանտինից վախի, տարբեր քաղաքացիության պատճառով, շատերը վախենում են և չեն կարող վերադառնալ Ջավախք` ամեն օր անհանգստանալով և տանջվելով անորոշությունից:

Մարիաննա Առաքելյանը միշտ ապրում էր Ախալքալաքում, բայց եկավ մեկ պահ և ամեն ինչ փոխվեց, առողջական խնդիրների պատճառով ստիպված եղավ վերցնել Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի Ռուսաստանում վիրահատություն և բուժում անցնի: Վիրահատությունից, բուժումից և Հայաստան վերադառնալուց հետո, որտեղից նա պետք է գար Ախալքալաք՝ սահմանները փակվեցին: Նա 3 ամսվա ընթացքում մնացել էր Հայաստանում: Սկզբում նա գրել էր Jnews-ի խմբագրությանը և օգնություն խնդրել, բայց ելնելով իրավիճակից՝ նրան հնարավոր չէր օգնել:

«Մենք զանգահարեցինք Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, քանի որ ասում էին, որ խառը ընտանիքներին հնարավոր է հատել սահմանը: Իմ որդին Վրաստանի քաղաքացի է: Ինձ ասացին, որ նշանակություն չունի, որպեսզի ինձ թույլ տան մուտք գործել՝ կամ որդիս պետք է անչափահաս լինի, կամ պետք է ամուսինս լինի Վրաստանի քաղաքացի: Ես տուն գնալու հնարավորություն չունեմ: Ապրում եմ բարեկամներիս, ծանոթներիս մոտ՝ մեկական ամիս, բայց որքան կարող է այդպես շարունակվել, անտանելի է», – լացելով պատմում է նա:

Ըստ մեր տվյալների՝ Ախալքալաքի երաժշտական դպրոցից առնվազն 4 հոգի կորոնավիրուսի պատճառով չի կարողացել վերադառնալ տուն՝ Ախալքալաք: Պատճառը հիվանդությունից և կարանտինից վախն է:

«Կորոնավիրուսի պատճառով ես մնացել եմ Հայաստանում, Աստված տա գոնե չհիվանդանամ, փորձում եմ տաքսի գտնել, որպեսզի հաջորդ շաբաթ հասնեմ մինչև «Սադախլո», իսկ հետո կարանտին չգիտեմ էլ ուր են տանում, անկեղծ ասած վախենում եմ: Մարտի 8-ից ես գտնվում եմ Հայաստանում: Պետք է երեք օր հետո գայի, բայց սահմանները փակվեցին, և ես երեք ամսով մնացի այստեղ»
, – պատմում է Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը:

Սվետլանան երաժշտական դպրոցի միակ աշխատակիցը չէ, ով պատանդ է մնացել Հայաստանում՝ կորոնավիրուսի պատճառով:

«Ես չեմ վերադառնում այն պատճառով, որ ես երբեք չեմ անցել «Սադախլո» անցակետով և վախեր ունեմ կարանտինի գոտում վարակվելու առումով:

Ես տեղեկատվություն եմ ստանում միայն լրատվամիջոցներով, սակայն թե ինչպես, ում հետ կապվեմ՝ ամոթ է ասել, բայց չգիտեմ: Ես չեմ դիմել դեսպանատուն, ապրում եմ իմ դստեր հետ: Հայաստանում ասում են, որ սկսվել է երկրորդ ալիքը: Ես դուրս չեմ գալիս և տեղյակ չեմ տեղեկատվության հավաստիության մասին: Ես շատ-շատ եմ ուզում վերադառնալ: Հայրս մենակ է մնացել Ախալքալաքում: Ամուսինս մենակ է: Ես այստեղ լավ եմ, բայց իմ տղամարդկանց համար շատ անհանգիստ եմ: Դուք կարո՞ղ եք ինձ օգնել»,
– ասում է երաժշտական դպրոցի ուսուցիչ Մարինե Երիցյանը:

Առանձին ողբերգություն է, երբ երեխան երկար ժամանակով բաժանվում է ծնողներից, այդպես է եղել Արմինե Ս.-ի փոքր դստեր հետ՝ Նինոծմինդայից: Նրա ընտանիքը վաղուց ապրում է Հայաստանում, արձակուրդների ժամանակ Արմինեի 3-ամյա դուստրը տատիկի և պապիկի հետ մեկնել է Նինոծմինդա: Այդ ժամանակվանից ի վեր երեխան Նինոծմինդայում է՝ բաժանված ծնողներից:

«Այն պատճառով, որ իմ երեխան Վրաստանում է՝ ես սթրես եմ ապրում, և ես չեմ կարողանում նորմալ աշխատել: Մենք պետք է պապիկիս ծննդյան օրվա առթիվ` մարտի 17-ին գնայինք: Մարտի 14-ին իմացանք, որ սահմանները փակվում են: Մենք այդ մասին տեղեկություն չունեինք, հակառակ դեպքում մեր աղջկան նախօրոք հետ կբերեինք: Չէինք մտածում, որ այսքան երկար կշարունակվի: Մենք մտածում էինք, որ գլխավորը երեխայի անվտանգությունն է: Մենք չէինք էլ պատկերացնում, որ ամիսներ կտևի: Ամուսինս չէր կարող գալ, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, ես կարող էի գալ, քանի որ ես Վրաստանի քաղաքացի եմ, բայց ես չէի կարողանա հետ վերադառնալ ամուսնուս մոտ, ինձ չէին թողնի Հայաստան: Երեխաս նույնպես ՀՀ քաղաքացի է: Ես կարող էի 2 շաբաթ կարանտինում մնալ և վերադառնալ, իսկ հետո պիտի մնայի Վրաստանում, իսկ ամուսինս՝ Հայաստանում», – պատմում է Արմինեն:

Նա՝ իր ամուսնու հետ միասին, ամեն կերպ փորձում էր երեխային իր մոտ տանել, բայց տարբերակներն անիրատեսական են:

«Մենք կապվել ենք Հայաստանում Վրաստանի դեսպանատան, Հայաստանի արտգործնախարարության հետ, Շիրակ Թորոսյանի հետ… Մենք ուզում էինք գոնե մեկ օրով «Բավրայի» մաքսատունը բացելու հնարավորություն լիներ, և թույլ տային մեր դստերը տանել Հայաստան: Հայկական կողմը պատրաստ էր օգնել մեզ՝ որպես բացառություն, բայց մեզ ասացին, որ վրացական սահմանը թույլ չի տա: Մեզ ասացին, որ դա հնարավոր է միայն Բագրատաշենով և միայն երեխային: Բայց ինչպե՞ս կարելի է 3 տարեկան երեխային ուղարկել միայնակ՝ առանց մեծահասակների ուղեկցման, դա անհեթեթություն է: Առանց այն էլ սթրես է մի երեխայի համար, ով նույնիսկ դժվարությամբ է մնում պապիկի և տատիկի մոտ: Ինչպե՞ս կարող է նա այդքան երկար ճանապարհը մենակ՝ անծանոթ մարդկանց հետ գնալ», – ասում է Արմինե Ս.-ն:

Այս մարդկանց և շատերի համար այսօր ամենամտահոգիչ հարցն այն է, թե որքան կտևի այս ամենը, բայց ոչ ոք չի կարող այս հարցին պատասխանել, քանի որ ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակից՝ ոչ միայն Վրաստանում, այլև Հայաստանում, ինչը խնդիրն էլ ավելի է բարդացնում…

Քրիստինե Մարաբյան

Jnews.ge
Facebook Twitter
Հայտնի..
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatantep escortramadabethttps://12betno1.help/메이저놀이터seks filmleriSavabet girişAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftcasibom güncel girişfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기tipobetbetigma girişmeritkingdizipaltürk ifşa킹콩티비matadorbet스마일퀄리티megabahisjojobethuqqabetสล็อตเว็บตรงmatbetBetigmajojobetcasibomcasibomcasibom girişbets10jojobetbetpassahabetumzugsfirma wienmatbet girişhttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereacasibom9089Casibomdizipalmarsbahisjojobetkulisbetmarsbahisultrabetjojobetcasibomgoogle hit botuJojobet Girişcasibomjojobetgiftcardmall/mygiftbetlike girişkingbet188 slotsahabetdeneme bonusu veren sitelerвсе казиноcasibom giriş1xbet girişmatbetjojobetGalabetbets10sekabet girişbetnanoExtrabetjojobet girişjojobet girişiptv satın aljojobetmarsbahismatbetcasibombets10jojobetjojobetmeritkingvdcasinosahabetbetpaselexbetgates of olympusJojobet Girişmagic mushroomsvaycasinocanlı maç izleroyalbet girişjojobetStreameastkiralık hackermatbetmatbetcasibomcasibomlocabetmp3 juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvcasibomcasibomultrabet girişpusulabet1ultrabetholiganbet girişjojobetjojobetjojobetjojobetdeneme bonusu veren sitelerbetsmove girişcasibomdeneme bonusu veren sitelervaycasinoivermectinmatbetcasibom girişлучшие казинолучшие казиноcasibom girişsahabetcasibom1xbettipobetiptv satın alcasinolevantjojobetjojobetsahabettipobet