Լուրեր
Ավտովթար Բորջոմիում - ինչ է հայտնի

 

Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել քաղաք Բորջոմիում: Ռուսթավելի փողոցով երթևեկող թեթև մեքենան բախվել է սյունին: Պատահարի հետևանքով մեքենայի վարորդը վնասվել է: 

Նա եղել է մենակ: 

«22 տարեկան տղա է, մեքենան նրանը չէ, բարեկամինն էր»,- ասում է վարորդի հարազատը:

Երիտասարդ տղամարդուն տեղափոխել են Բորջոմի բռշկական կենտրոն: 

«Ստացել է ուղեղի ցնցում, բազմաթիվ կոտրվածքներ ունի»,- ասում է բժիշկը:

Ներքին Գործերի Նախարարությունից 9-րդ ալիքին հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի կամ դրա շահագործման կանոնների խախտում, ինչը մարդու առողջությանը պատճառել է վնաս:

| Print |
თეგები: ավտովթար / Բորջոմի /