Լուրեր
Դիմակ չկրելու համար որոշ անձինք չեն տուգանվի
Ոչ մեկ չի տուգանի անձին, որը առողջական խնդիրների պատճառով չի կարող կրել դիմակ,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Անրի Օխանաշվիլին:

Ըստ նրա, եղել են շահարկումներ, որ եթե մարդը որոշակի առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ կրել դիմակ, նա կտուգանվի, դա այդպես չէ:

Դիմակ կրելու կարգը խախտելու համար սահմանվել է տուգանք: Ինչպես պարզաբանել է իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահը, դիմակ կրելու կարգը խախտելու համար տուգանքը 50 լարիի փոխարեն կլինի 20 կամ 30 լարի:
| Print |