SSSS
Լուրեր
Ախալքալաքում հեռավար կրթության ժամանակ բռնության դեպք է եղել
Ընտանեկան բռնության դեպքերն ունեն տարբեր դրսևորումներ: Հաճախ մարդկանց թվում է, որ եթե իրենք ֆիզիկական կամ աչքի համար տեսանելի բռնություն չեն գործում, ապա իրենք բռնություն չեն կիրառում: Սակայն հաճախ բռնության այլ, ոչ ֆիզիկական դրսևորումների հետևանքներն ավելի վտանգավոր են լինում: Սրանցից ամենավտանգավորից է երեխայի հոգեբանական անվտանգության խաթարումը և հոգեբանական ճնշումը, ինչպես նաև երեխային` ծնողի կողմից սեփականություն դիտարկելը:

Երեխայի իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայում նշվում է. երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը՝ անկախ սահմաններից, գրավոր կամ տպագիր ձևով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով՝ երեխայի ընտրությամբ: Չնայած այս ամենին, ծնողները չեն գիտակցում, որ երեխան առաջին հերթին մարդ է և ընկեր, ոչ թե իրենց ցանկությունները կատարող:

Վերոնշյալ խնդիրները և ընտանեկան բռնությունների դրսևորումները երևան են եկել և ավելի ակնառու են դարձել առցանց ուսուցման ժամանակ, երբ շատ հաճախ ընտանեկան բռնության ականտես են եղել նաև ուսուցիչները:

Որոշ տվյալներով ընտանեկան բռնությունները համաճարակի ֆոնին ավելացել են։ Իսկ միգուցե պարզապես ականատեսնե՞րն են ավելացել. քիչ չեն դեպքերը, երբ միացված խոսափողի կամ էլ տեսախցիկի դիմաց ծնողները վիճում են ու երբեմն բանը հասնում է բռնության, կամ էլ բռնության զոհ են դառնում հենց իրենք՝ երեխաները:

Մառնեուլիի շրջանի դպրոցներից մեկի ուսուցիչը պատմում է՝ որքան շատ է լսում, թե ինչպես է մայրը շատ հաճախ ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի հանդեպ, երբ վերջինս չի ուզում նստել համակարգչի առջև՝ դաս անելու:

«Դեռ դպրոց հաճախելու ժամանակ էլ երեխայի մոտ նկատում էինք, որ տանը հետը չեն զբաղվում, ավելին՝ երեխան վախենում է մորից: Այն բանից հետո, երբ անցանք առցանց ուսուցման, երեխայի սովորելու մակարդակն էլ ավելի ցածրացավ», — ասում է ուսուցիչը՝ երեխայի ներկայիս իրավիճակը կապելով մոր վերաբերմունքի հետ:

«Մենք՝ ուսուցիչներս, հասկանալով ենք մոտենում իրավիճակին, քանի որ ընտանիքի հայրը գրեթե ամբողջ տարին արտագնա աշխատանքի գնացած է լինում, և գրեթե մանկուց մայրը միայնակ է մեծացրել երեխային», — ասում է ուսուցիչը և պատմում, որ շատ հաճախ երեխան իրեն արդարացնելու համար խաբում է մորը, մեղադրում ուսուցիչներին, թեև այս դեպքում էլ, որպեսզի երեխան բռնության չենթարկվի, իրենք լռում են:

Մեկ այլ դեպք է պատմում Ախալքալաքի շրջանի դպրոցներից մեկի ուսուցչուհին, որն ականատես է եղել, թե ինչպես է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հայրը միջամտում երեխայի դասապրոցեսին և խոչընդոտում այն.

«Հերթական առցանց դասաժամն էր, երբ խոսափողից ձայներ լսվեցին, երևի թե չէին նկատել, որ միացված է խոսափողը. հայրը ալկոհոլի ազդեցության տակ մտավ սենյակ և երեխայի զգուշացմանը, թե «դասի եմ, խանգարում ես», միջամտեց մեր դասին ու հայտարարեց, որ իր երեխան դաս չպետք է անի: Նա անջատեց կապը, չթողեց, որ երեխան մասնակցի դասին: Այլ օրերին երեխան սովորաբար մասնակցում էր», — պատմում է ուսուցչուհին:

Միշտ չէ, որ երեխաների նկատմամբ բռնությունը դրսևորվում է բացասական երևույթների միջոցով: Բռնության տարրեր կարող են պարունակել նաև գերհոգատարությունն ու գերխնամքը: Առցանց ուսուցումը հնարավորություն ընձեռեց ուսուցիչներին նաև այս երևույթը բացահայտելու և ուսումնասիրելու: Քանի որ միջին և հիմնականում կրտսեր դպրոցի աշակերտների ծնողների մեծամասնությունը ներկա էր գտնվում հեռավար դասերին, մրցակցություն էր սկսվել ծնողների միջև, ինչի հետևանքով եղել են աշակերտներ, որոնք դարձել են այդ մրցակցության «զոհը»: Յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկություններն ու կարողությունների սահմանը և նրանից ավելին պահանջելը երեխայի մոտ կարող է առաջացնել տարբեր խնդիրներ` թերարժեքության զգացում, ինքնագնահատականի անկում և այլն:

Երեխայի իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայում ամրագրվում է. ծնողները կամ համապատասխան դեպքերում օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են: Ընտանեկան տարբեր բռնություններից խուսափելու լավագույն միջոցը կրթված և իրավագիտակից հասարակություն ունենալն է, որի հիմքը դպրոցն է:

Գլխավոր հերոսների հետ հարցազրույցը անանուն կերպով է ձայնագրված:

Նյութը պատրաստված է «Ֆրեյա միություն» ՀԿ-ի կողմից՝ «COVID-19-ի ֆոնին Մառնեուլիում բնակվող, ինքնամեկուսացման մեջ գտնվող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ռիսկերի նվազեցումը/կանխարգելումը» նախագծի շրջանակներում՝ «Վրաստանում կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Աննա Թանդարյան
Facebook Twitter
Հայտնի..
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatantep escortramadabethttps://12betno1.help/메이저놀이터pornAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygift activategrandpashabetramadabetcasibom güncel girişfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기onwinjojobetjojobetdizipaltürk ifşa킹콩티비스마일퀄리티holiganbetsahabetonwinjojobethuqqabetสล็อตเว็บตรงjojobetartemisbetgoogleрейтинг казинорейтинг онлайн казиноholiganbet 1182bets10megapari girişStreameastbahis siteleri 2025jojobetgiftcardmall/mygiftwww.giftcardmall.com/mygiftjojobetgrandpashabetcasibomcasibom girişjojobetholiganbet 1182www.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftCasibomwww.mcgift.giftcardmall.com balancewww.mcgift.giftcardmall.com balancetm menards loginpalacebetsekabetholiganbetcasibomcasibomcasibom girişcasinolevantcasibombetpassahabetumzugsfirma wienpusulabethttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereacasibom9046CasibomdizipalmarsbahisjojobetjojobetmarsbahisbetlikejojobetMarsbahisalanya escortMeritking Girişcasibomholiganbetgiftcardmall/mygiftbetlikekingbet188 slotsahabetdeneme bonusu veren siteler 2026все казиноcasibom giriş1xbet girişbetpasmatbetGalabetcasinolevantsekabet girişmarsbahisextrabetjojobet girişjojobet girişselçuksportsjojobet girişgrandpashabetmilanobetvdcasinoslotdayjojobetjojobetmeritkingbetnanoultrabetbetpasbetpassekabetMeritking Girişmagic mushroomsmatbettaraftarium24jojobetgrandpashabet girişjojobetStreameastkiralık hacker