Լուրեր
Վրաստան անօրինական կերպով ծխախոտ ներբերերլու համար ՀՀ քաղաքացի է տուգանվել
Պատահարը գրանցվել է հուլիսի 3-ին:

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային աշխատակիցները ստուգել են Հայաստանի քաղաքացի Ա.Ս.-ի մեքենան, որով նա «Սադախլո» մաքսային անցակետով մուտք էր գործում Վրաստան:

Ծառայողները 4 100 գլանակ չհայտարարագրված, առանց ակցիզի ծխախոտային արտադրանք են հայտնաբերել:

Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտման համար ՀՀ քաղաքացուց առգրավվել է ապրանքը և որպես պատժամիջոց սահմանվել դրամական տուգանք՝ 1000 լարիի չափով:
| Print |