Լուրեր
3 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից
Երեք տարեկան երեխան, ով ընկել է վեցերորդ հարկից, հավանաբար, այդ ժամանակ եղել է դայակի հսկողության տակ: Այս մասին պատմում է հարևաններից մեկը:

«Դայակի անուշադրությունն է պատճառ համարվում: Հարեւանն էլ այսպես ասաց, ոստիկանության եւ շտապօգնության աշխատակազմը արագ հասել են դեպքի վայր: Հարեւան աղջիկը գոռում էր «երեխան, երեխան: Պատուհանից որ նայեցի, դժբախտ պատահարի ականատես եղա:

Իրավապահները հետազոտություններն ավարտցին ուշ գիշերին, շատ մարդ էր հավաքվել»
,- ասում է հարևանը:

Վիրավորին ոստիկանության եւ շտապօգնության անձնախումբը Ցիցիշվիլիի անվան կլինիկա տեղափոխեցին, անցկացրին նյարդավիրաբուժական վիրահահատություն:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ըստ կլինիկայի մամլո ծառայության, նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Վրաստանի Ներքին Գործերի Նախարարությունը դեպքի առնչումով հետաքննությունը սկսել է 124-րդ հոդվածով:


| Print |