Լուրեր
Ախալցիխեի հարակից տարածքում մեքենա է այրվել
Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ադիգենի-Ախալցիխե կապող ճանապարհահատվաղում: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Դեպքը տեղի է ունեցել Հուլիսի 14-ին, ժամը 23:00-ի սահմաններում: 

Ըստ ականատեսների, մեքենայում գտնվել է մեկ մարդ: Նրա առողջական վիճակը բավարար է և կյանքին վտանգ չի սպառնում: 

Դեպքի վայրում աշխատում էր հրշեջ-փրկարարական ծառայության մեկ անձնակազմ: Նրանց հաջողվելէ հանգցնել կրակը ժամանակին, սակայն ինչպես ասում են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները՝ մեքենան ամբողջովին այրվելէ : 

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչումով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է հրդեհի հետևանքով որևէ նյութի վնաս կամ ոչնչացում:
| Print |