Լուրեր
«Խանուլա» -Աբուլում պահպանված հնագույն ավանդույթ
Ծովի մակարդակից 1 960 մետր բարձրությամբ գտնվող Աբուլը Ախալքալաքի ամենաբարձրադիր գյուղն է: Այնտեղ ապրում է 124 ընտանիք: Ըստ տեղացիների, 19-րդ դարում նրանց նախնիները Էրզրումից տեղափոխվել են Ջավախք: 


Սարերի միջև ընկած վայրը հանգստության և լավ բերք ստանալու համար են ընտրել: Այստեղ բնակչությունը զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ:

Գյուղում հաճախ են դառնում «խանուլա», ինչը նշանակում է, որ հարևանը թարմ կաթը փոխ է տալիս հարևանին: 



Աբուլի գլխավոր խնդիրը ճանապարհն է և բնական գազի պակասը: Ախալքալաքից 12կմ հեռավորությամբ գտնվող գյուղը խիստ կլիմայական պայմանների պատճառով հաճախ կտրվում է արտաքին աշխարհից: Տաքանալու համար դեռ քակոր են օգտագործում:

Ջավախքի այլ գյուղերի նման, Ռուսաստան աշխատելու համար գնում են նաև Աբուլից: Նրանց մի մասը վերադառնում է, իսկ մյուսի տան դռները երբեք չեն բացվում: 

Աբոլում կա երկու տաճար: Հայ Առաքելական եկեղեցին  բնակիչները անցած տարի են կառուցել: Վնասված վանքը անցած տարի, Կրասնոդարում գտնվող համագյուղացին, իր իսկ միջոցներով վերանորոգել է:

Աբուլի կենտրոնում հպարտ կանգնած է լավ պահված եկեղեցի: Արևմտյան պատի կենտրոնական մասում քանդակված է խաչ:
Տեղացիները վստահեցնում են, որ այս վանքը, մոտավորապես 10 դար առաջ, ասորիներն են կառուցել:

Տաճարի բակում նախնիների գերեզմանն է, որոնք աբուլցիները կոչում են ասորիների գերեզման: 

Աբուլը ամենաբարձր հանգած հրաբխային լեռն է Ջավախքի բարձրավանդակում. 3301մ: Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով: Աբուլից բացվում է մի հիասքանչ տեսարան Ջավախքի, մասնավորապես, Փարվանա լճի վրա:



Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |
თეგები: Աբուլ / Ջավախք / Սար /