Լուրեր
Կամրջից նետված աղջկան կարողացել են փրկել
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, փրկարարները Թբիլիսիում փրկել են երիտասարդ աղջկա, ով նետվել է Բարաթաշվիլու կամրջից:

«Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության կառավարման կենտրոն գրանցվել է հաղորդագրություն, որ երիտասարդ աղջիկ պատրաստվում է Բարաթաշվիլու կամրջից նետվել գետը:

Առավելագույնս սեղմ ժամկետում դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանությունը, փրկարարական և շտապ օգնության ծառայության խմբերը:

Փրկարարներին հաջողվել է աղջկան առանց վնասվածքների դուրս բերել գետից»,- հայտարարում են գերատեսչությունում:

Նրանց փոխանցմամբ, աղջիկն իրեն լավ է զգում և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
| Print |