Լուրեր
Ծովում գտել են 21-ամյա ախալցխացու դին
Երիտասարդ տղան, ով ապրում էր Ախալցիխեի Ծինուբան գյուղում և գտնվում էր Ուրեկիում, խեղդել է ծովում: Դեպքը տեղի է ունեցել Օգոստոսի  15-ին, սակայն նրա դին փրկարարները փնտրում էին մինչև օգոստոսի 17-ը: Երիտասարդին երեկ գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում են գտել:

Ականատեսներն ասում են, որ երիտասարդներից մեկը դժվարութել է դուրս գալ ծովից, իսկ մյուսը նետվել է նրան օգնելու համար: Փրկարարներին հաջողվել էր դուրս բերել նրանցից միայն մեկին: 

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հայտարարում են, որ օգոստոսի 15-ին Ուռեկիում, երկու երիտասարդ տղամարդու անհրաժեշտ էր օգնություն, նրանց չէր հաջողվում դուրս գալ ջրից:

Նրանց փոխանցմամբ, փրկարարները դուրս են բերել մեկին, իսկ մյուսն անհետացել է ծովում:

«Որոնողական աշխատանքներին ներգրավված է 17 փրկարար, 4 սուզորդ, 6 լողորդ, ինչպես նաև՝ դրոն»,- նշում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
| Print |
თეგები: ծով / Ուրեկի /