Լուրեր
Կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ավտովթարից. կա զոհ
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կադրերը տարածում է «Atv12» հեռուստաընկերությունը: 

Ինչպես երևում է տեսանյութում, թեթև մեքենան և միկրոավտոբուսը բախվել են միմյանց, որի արդյունքում թեթև տրանսպորտը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: 

Նշենք, որ Կումուրդոյի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ուղևորնեից մեկը տեղում զոհվել է, իսկ երեքին տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: 



| Print |
თეგები: զոհ / մահ /