Լուրեր
Նինոծմինդայի գյուղում հայտնաբերել են թմրամիջոց պարունակող բույս
Սեպտեմբերի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ՝ Սաթխա գյուղում, հայտնաբերվել է թմրանյութ պարունակող բույս:

Այս հարցի կապակցությամբ NOR ռադիոկայանի լրագրողները դիմել են Վրաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնին, որտեղից պատասխանել են.

«Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածով: Ենթադրաբար առգրավվել է թմրամիջոց պարունակող բույս: Այս փաստի առթիվ հայտնաբերվել է մեկ անձ: Քննությունը շարունակվում է»:
| Print |