Լուրեր
Դիլիֆ գյուղի բնակիչը մահացել է կորոնավիրուսից. հարևանների կարծիքը (Տեսանյութ)
Նինոծմինդայի Դիլիֆ գյուղի 30-ամյա բնակիչը մահացել է  կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունը հաստատում են տարածաշրջանի մարզպետարանում և առողջապահության նախարարության գործակալությունում: 

Առկա տվյալների համաձայն, երիտասարդ կինը աշխատում էր Դիլիֆ գյուղի դպրոցում: Մահվան պատճառ կորոնավիրուսը հաստատելուց հետո գյուղի դպրոցը ժամանակավորապես անցել է հեռավար կարգի: Ինչպես պատմում են բնակիչները, այն անձինք, ովքեր վարակվածի հետ ունեցել են սերտ կապ, այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: 

Ըստ տեղի բժիշկների, հիվանդը կորոնավիրուսային ախտորոշումներ չի ունեցել, ուստի տենդով մի քանի օր գտնվել է տանը:

Նրան հիվանդանոց են տեղափոխել թուլության և հոդացավերի պատճառով:


| Print |