Լուրեր
Ոստիկանը, ով ազատել է պատանդներին, աշխատում էր Սամցխե-Ջավախքում

 

Ոստիկանը, ով Զուգդիդի բանկում տեղի ունեցած հարձակման հետևանքով պատանդ վերցրած անձանց, աշխատում էր Սամցխե-Ջավախքում՝ 

Ավթանդիլ Գալդավայի անմիջական ջանքերով բոլոր պատանդները ազատված են, իրավապահները շարունակում են որոնողական միջոցառումները հանցագործին ձերբակալելու համար,- այս մասին տեղեկությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:

«Ինչպես գիտեք, Զուգդիդիում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացվել է զինված հարձակում, որի ընթացքում հանցագործը պատանդ է վերցրել 43 քաղաքացու:

Ոստիկանության ջանքերի շնորհիվ, բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, օրվա ընթացքում նրանց մեծ մասն աստիճանաբար ազատ արձակվեց, որոնց փոխարինեց Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն, Ավթանդիլ Գալդավան:

Ավելի ուշ Ավթանդիլ Գալդավան և երեք պատանդներ հարձակվողի հետ միասին լքեցին բանկի շենքը:

Զուգդիդիում տեղակայված «Վրաստանի բանկ» ներխուժում է տեղի ունեցել, տարածված տեղեկության համաձայն՝ հանցագործը մեկն է: Վերջինս մի քանի անգամ հրազենից կրակել է ու ըստ հեռուստաընկերությունների, շուրջ 2 տասնյակ պատանդ վերցրել:

Պատանդ են վերցվել ինչպես աշխատակիցները, այնպես էլ հաճախորդները: Տեղում աշխատող լրագրողները հայտարարում են, որ որոշ պատանդներ՝ մեծահասակ ու հղի կանայք, մի քանի տղամարդ, ազատ են արձակվել: Ինչպես հայտնում են ազատ արձակվածները, հանցագործը պահանջում է կես մլն ԱՄՆ դոլար և ուղղաթիռ:

ՆԳՆ-ն Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Գալդավայի անմիջական ջանքերով, զինված հանցագործի պատանդությունից ազատ են արձակվել բոլոր պատանդները, այժմ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները, հանցագործին ձերբակալելու համար:

ՆԳՆ-ը փաստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակի աստիճանաբար»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ:
| Print |