Լուրեր
Դժվարությամբ հասանելի կրթությունն հաշմանդամություն ունեցող անձանց համար
Վրաստանում համաճարակի երկրորդ ալիքի սկսվելուց հետո, Ախալցիխեում սահմանափակ ունակություններով անձանց կենտրոններն անցան հեռավար կարգի: Հաշմանդամություն ունեցող մարդիկ բարձր ռիսկ-խմբի ներկայացուցիչներ են, այդ իսկ պատճառով կազմակերպությունները փորձում են կուրսեր անցկացնել օնլայն և նոր ունակությունների մշակման հարցում օգնել հեռավար կարգով:
«Երեխաների աջակցության» միությունը կազմակերպություններից մեկն է, որը համաճարակի պատճառով անցել է հեռավոր ռեժիմի: Երկու մասնագետներ առցանց խորհրդատվություն են անցկացնում հաշմանդամություն ունեցող 10 շահառուների հետ: Ըստ նրանց, որ հեռակա աշխատելը շատ դժվար է հաշմանդամություն ունեցող անձանց համար և՛ հոգեբանորեն, և՛ բարոյապես: «Աջակցություն երեխաներին» կազմակերպությունը գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից: Կազմակերպության կամավոր հոգեբան՝ Լիկա Խելիսուփալին նույնպես շարունակեց առցանց աշխատել շահառուների հետ և ասում է, որ հաճույքով է օգնում նրանց:
«Ճիշտ է, առցանց դասերը չեն կարող համեմատվել ուղղակի հանդիպումների հետ, բայց մենք այլ տարբերակ չունենք: Այսպիսով, շահառուների անվտանգության համար անցել ենք հեռավար ռեժիմի: Դժվար է խոսել ինտերնետում, բայց մենք դա կհաղթահարենք», - ասում է հոգեբանը:
Համաճարակն ամբողջությամբ փոխել է ուսուցիչների և շահառուների առօրյան, ինչպես նաև կազմակերպության օրակարգն ու հետագա ծրագրերը:
«Մենք ունենք նոր գրաֆիկ ՝ համաճարակի պայմաններում: Ունենք 10 շահառու, բաժանված երկու խմբի: Շահառուներն իրենք էլ շատ են ցանկանում: Սա փոխում է օրվա ռեժիմը: Նրանք ավելի շատ են ներգրավվում այս կամ այն գործունեության մեջ», - ասում է հատուկ ուսուցիչ՝ Մանանա Տաբատաձեն:
Միության ղեկավար՝ Մայա Գաչեչիլաձեն ասում է, որ կազմակերպության մասնագետներն ու հոգեբաններն ամեն ինչ կանեն, որպեսզի շահառուների հետ առցանց աշխատանքը լինի արդյունավետ:
«Համաճարակն իր հերթին ցույց է տալիս իր խստությունը, ուստի մենք անցանք հեռավար ռեժիմի և փոխեցինք մեր առօրյան: Չնայած դժվարություններին, մենք կանգ չենք առնելու և էլ ավելի ենք բարելավելու մեր աշխատանքը, քանի որ պահանջարկը շահառուներից և ծնողներից մեծ է», - հավելում է Մայա Գաչեչիլաձեն:
«Երեխաների աջակցություն» միության նման, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կենտրոն՝ «Տալիտա Կումը» նույնպես երեք շաբաթ շարունակ աշխատում է հեռավար կարգով: Կենտրոնը սպասարկում է 19 տարեկանից բարձր անձանց:
Կենտրոնում գրանցված է 20 մարդ, ովքեր հատուկ մոտեցման և ուշադրության կարիք ունեն: Սակայն համաճարակային պայմաններում դա կապված է որոշակի դժվարությունների հետ: Ըստ մենեջեր՝ Քրիստինե Լազարաշվիլու, նրանց կենտրոնը նույնպես անցավ առցանց աշխատանքի ՝ ռիսկ-խումբ ներկայացնող հաշմանդամություն ունեցող անձանց պատճառով: Դասընթացը չընդհատելու համար նրանք օգտագործում էին տարբեր ինտերնետային տարածքներ և ծրագրեր:
«Համաճարակի ընթացքում, դասավանդման գործընթացում ներգրավված են նաև ծնողները, ինչը շատ ավելի հեշտացնում է ուսուցիչների աշխատանքը», - ասում է թերապևտ՝ հատուկ ուսուցիչ՝ Մելանո Չիլինգարաշվիլին: Բացի այն, որ առցանց կապը դժվար է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, հեռավար ուսուցումն ընթանում է այլ խնդիրներով: Հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամների խոսքով ՝ ոչ բոլորն են ինտերնետից օգտվում:
Հեռավար ուսուցման վերաբերյալ, կառավարությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների առումով ծրագիր չունի,- հայտարարում է հետազոտող՝ Մարինա Կոբախիձեն, ով նույնպես տեղաշարժվում է անվասայլակով: Նրա խոսքով ՝ կառավարությունը չի էլ մտածում վարակվելու դեպքում իր ու իր նմանների ճակատագրի մասին: Անհասկանալի է նաև անհրաժեշտության դեպքում, կարանտինային տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց տեղակայման, հարմարեցման և կարիքները հոգալու հարցը, ինչը նրանց համար ամենամեծ խնդիրներից մեկն է:
Այս փուլում ռիսկ-խումբ ներկայացնող անձանց պետությունը առաջարկում է միայն գրիպի դեմ պատվաստում: Այսպիսով, առողջապահական համակարգը փորձում է քաղաքացիների այս կատեգորիայի համար, ամրապնդել իմունային համակարգը, որպեսզի վարակվելու դեպքում նրանք համեմատաբար հեշտությամբ հաղթահարեն վիրուսը:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ բոլոր պոլիկլինիկաները, որոնք ունեն համապատասխան սենյակներ, մատակարարվում են գրիպի պատվաստանյութի համապատասխան չափաբաժիններով:
«Մենք գնել ենք 235 000 չափաբաժին, պետությունը, թեչե գրիպի դեմ պատվաստանյութը շատ ավելի էր երկրում, որքանով ես գիտեմ, մասնավոր հատվածը գնել էր մոտ 60 000-70 000 չափաբաժին: Այսօր առավոտվա դրությամբ ծախսվել է 160 000 չափաբաժին, այդ թվում 10 000-ը փոխանցվել է Աբխազիային: Ինչպես նաև պատվաստվել է մեր բանակը և նշված ռիսկ խմբերը», – հայտարարել է Գամղրելիձեն:

Երկրում համաճարակի սկզբից մինչ օրս, պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար մեկ հատուկ ծրագիր և ռազմավարություն չի մշակել,- տեղեկությունը տարածում է Վրաստանի հանրային պաշտպանը:
Այս փուլում համաճարակի դեմ պայքարելու համար հաշմանդամություն ունեցող անձինք փորձում են տանը մնալ, չնայած անհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենան հատուկ կարիքներ ունեցող անձինք վարակվեու դեպքում: Միայն Սամցխե-Ջավախեթիում ներկայումս կա մոտ 1200 հաշմանդամություն ունեցող անձ, ով վերականգնողական և ցերեկային կենտրոնների խնամքի կարիք ունի:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :