Լուրեր
Ձյան պատճառով, Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երեք ավտովթար
Ձյան պատճառով, Սամցխե-Ջավախքի տարբեր ճանապարհահատվածներում տեղի է ունեցել երեք ավտովթար: Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին, գյուղ Փարեխայի մոտ թեթև մեքենան սահել է և  դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց: Բարեբախտաբար, զոհեր չկան: 

Երկու ճանապարհատրանսպորտային պատահար տեղի է ունեցել Ախալցիխե-Ասպինձա կապող ճանապարհին, որտեղ առաջին դեպքում միկրոավտոբուսը սահել և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ երկրորդ դեպքում բեռնատարը բախվել է գրեիդերին:

Ավտովթարներից մեկի ժամանակ տուժած անձին տեղեփոխել են Ասպինձայի հիվանդանոց: 

Ըստ ՆԳՆ-ի, երկու դեպքում վթարի մեջ ներգրավված անձինք տուգանվել են վարչականորեն, իսկ Ասպինձայի ճանապարհի վրա ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկի առնչումով հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նախատեսում է երթևեկության անվտանգության կանոնների խախտում:
| Print |