Ադիգենի Խևաշեն գյուղում, ծայրահեղ աղքատության մեջ ապրող Մինաձեների չորս հոգուց բաղկացած ընտանիքին օգնություն ցուցաբերեցին «9-րդ ալիք» հեռուստաընկերության աշխատակիցները և քաղաքացիները: Սպասք, խաղալիքներ, սնունդ, հագուստ և այլ իրեր հավաքելու համար հեռուստաընկերությունը պատրաստակամություն էր հայտարարել գրասենյակում ընդունել իրերն ու ապա տեղափոխել գյուղ Խևաշեն:
Մինաձեների ընտանիքին հիմա միայն շինարարական նյութեր են հարկավոր, որպեսզի կարողանան տան հարակից տարածքում, երեխաների անվտանգ ապրելու համար փոքրիկ շենք կառուցեն:
«9-րդ ալիքի» կողմից պատրաստված նյութից հետո, բնակչությունը դեռ փորձում է օգնել կարիքավոր ընտանիքին: Սնունդ և իրեր գրասենյակում կրկին հավաքվում են:
««9-րդ ալիքից» տեղեակացա այս ընտանիքի մասին և ուզեցի օգնել նրանց: Գիտեմ, որ մեծ բան չէ, բայց ամբողջ սրտով ուզում եմ, որ որևէ կերպ օգնեմ նրանց»,- ասում է Թամար Կուրտանիձեն:
Հիշեցնենք, որ Մինաձեները, ծայրահեղ ծանր վիճակում, ապրում են Ադիգենի մունիցիպալիտետի Խևաշեն գյուղում: