Լուրեր
Խստացվում է վերահսկողությունը կանոնակարգերի կատարման նկատմամբ
Ընթացիկ ժամանակահատվածում հոսպիտալացման մակարդակը 12 տոկոս է, ինչը համեմատաբար ցածր է, քան նախորդ ալիքների ժամանակ էր: Հիվանդանոցային հատվածը շարունակում է մոբիլիզացված մնալ, – ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նրա խոսքով, պատվաստման մակարդակից ելնելով՝ ամենաշատ ազատ մահճակալների թիվը ներկայումս Թբիլիսիում և Աջարիայում է:

«Մինչեւ 9000 մահճակալ, որոնք մոբիլիզացվել էին չորրորդ ալիքի գագաթնակետին, մնացել են մոբիլիզացված: Այստեղից 5679-ը զբաղված է, մնացածը՝ ազատ: Թբիլիսիում և Աջարիայում ավելի շատ ազատ մահճակալներ կան, քանի որ պատվաստումների բարձր տեմպերի պատճառով վարակի մակարդակն այսօր ամենացածրն է Թբիլիսիում և Աջարիայում: Այսպիսով, մենք օգտագործում ենք այս մահճակալները այլ շրջանների համար», – ասել է Թամար Գաբունիան:

Ինչ վերաբերում է հարցին, կորոնավիրուսի նոր դեպքերի աճի հետ մեկտեղ, արդյոք համակարգող խորհուրդը մտադիր է սահմանափակումներ մտցնել, Թամար Գաբունիայի խոսքով, խորհրդի դիրքորոշումն է հնարավորինս խստացնել վերահսկողությունը գործող կանոնակարգերի նկատմամբ:

«Համակարգող խորհրդի դիրքորոշումը միանշանակ է` հնարավորինս խստացնել գործող կանոնակարգերի կիրառումը: Մենք շնչադիմակ կրելու տեմպի մի փոքր աճ ունենք: Սահմանված կանոնակարգերի մոնիտորինգը հնարավորինս խիստ կլինի», – ասել է Գաբունիան:
| Print |