Լուրեր
Օրեկան 7 լարի. Կհերիքի արդյոք ապրելու համար
Վրաստանի վիճակագրության ազգային գործկալության տվյալների համաձայն, սեպտեմբերին  աշխատունակ տարիքի տղամարդու նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 216 լարի և 30 թեթրի, այսինքն՝ օրեկան մոտ 7 լարի:

Կենսապահովման մակարդակի նման աճը պայմանավորված է երկրում առկա բարձր գնաճի հետ: Geostat-ը կենսապահովման մակարդակը հաշվարկում է ըստ նվազագույն պարենային զամբյուղի, որը սահմանվել և հաստատվել է 2004 թվականին՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Նվազագույն պարենային զամբյուղը ներառում է 40 ապրանք: Սննդի ծախսերի տեսակարար կշիռը կենսապահովման ծախսերում կազմում է՝ 70%, իսկ ոչ պարենային ծախսերինը` 30%:


| Print |